Պնևմոատրակցիոնները` փչովի ատրակցիոնները ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք են անվտանգությունը, տեղափոխելիությունը, ծալված վիճակում փոքր ծավալները, երկարակեցությունը և ցածր գները` անշարժ ատրակցիոնների համեմատ: Յուրահատուկ ձևերը, պայծառ գույները և հաջողված կոնստրուկտիվ լուծումները ապահովում են բատուտների բարձր հեղինակությունը հանգստի և ժամանցի գոտիներում, այգիներում և այլուր: Բատուտները գրավում են երեխաներին և պարգևում ուրախության հաճելի րոպեներ ինչպես բացօդյա, այնպես էլ փակ տարածքներում: Ցատկելը փչովի խաղերի վրա օժանդակում է երեխաների հենաշարժական ապարատի ամրացմանը և շարժումների կոորդինացիայի զարգացմանը: Բատուտը երեխաների համար նախատեսված ամենաանվտանգ և հասանելի խաղահրապարակն է: Բատուտի անվտանգությունը ապահովվում է փափուկ հատակի և բարձր պատերի շնորհիվ: Դրանցից օգտվելու համար հատուկ պատրաստվածություն չի պահանջվում, իսկ խաղալու էֆեկտը թե' մեծ, թե' փոքր բատուտների վրա պրակտիկորեն միևնույնն է: Այս խաղերը նախատեսված են ինչպես նախադպրոցական, այնպես էլ դպրոցական տարիքի երեխաների համար:
Մեր գլխավոր
գործընկեր



